Նախկին բարձրաստիճան ոստիկանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին


15:41 , 29 դեկտեմբեր, 2020

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Սպարտակ Սեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչելու եւ, որպես հետեւանք, իրեն նախկին աշխատանքում /պաշտոնում/ վերականգնելու, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը տրամադրելու համար։