ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա


15:35 , 29 դեկտեմբեր, 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են ԱԱԾ լրատվության բաժնից:

«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշել են ԱԱԾ-ից:

Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին: