78 կողմ, 4 դեմ․ ԱԺ-ն դադարեցրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները


14:45 , 29 դեկտեմբեր, 2020
Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ են քվեարկել կողմ 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր, 2 անվավեր է եղել: