Բանակի հրամանատարությունը գիտակցո՞ւմ է պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը


11:26 , 29 դեկտեմբեր, 2020

Զինված ուժերից այդպես էլ արձագանք չեղավ, թե արդյո՞ք փակել են ռազմամթերքի, սպառազինության պահեստները և դրանք չեն տրամադրել կամավորական ջոկատներին, ինչպես վարչապետն է ներկայացնում չստուգված տեղեկատվության ներքո։

Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։

Արդյո՞ք ԶՈՒ ԳՇ պետը տեղյակ է, որ իշխանական տարբեր աշխատասենյակներ ելումուտ անողներն այստեղ-այնտեղ պնդում են, որ մեր պարտության պատասխանատուն գլխավոր շտաբն է, հրամանատարները, սպաները։

Արդյո՞ք բանակի ղեկավարությունը կարծում է, որ այս իշխանության օրոք զինված ուժերը ոտքի հանելու, ռեֆորմներ անելու և լուրջ խնդիրներ լուծելու հնարավորություն ունի։ Միանգամից ասեմ՝ ՈՉ։

Իսկ եթե ԳՇ-ում, ՊՆ-ում նման կարծիք ունեն, ապա միանգամից ասեմ՝ դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար։