Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի փոփոխմանը


10:44 , 29 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Երկուշաբթի երեկոյան Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի ցանկացած քննարկում սխալ է և միայն ավելի կսրի իրավիճակը:

«Մոսկվան կարծում է, որ «ՀԳՀԾ+»-ի նման գաղափարների առաջ քաշելը սխալ է և միայն ավելի կվատթարացնի իրավիճակը», - Թվիթերում գրել է Սերգեյ Ռյաբկովը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան վերջերս հայտարարեց, որ ԱՄՆ-ի վերադարձը Իրանի միջուկային գործարքին,  պետք է լինի առանց որևէ նախապայմանների կամ լրացուցիչ պահանջների: