Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 440 000 նոր դեպք է գրանցվել. ТАСС


00:31 , 29 դեկտեմբեր, 2020

Աշխարհում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 441 861 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՀԿ-ի հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից 6807 վարակակիր է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 761 381-ի:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 80 միլիոնը:

Ամենից շատ վարակման դեպքեր գրանցած երկիրը Միացյալ Նահանգներն է՝ 18 827 300 դեպքոով: Նրան հաջորդում են Հնդկաստանը (10 207 871), Բրազիլիան (7 465 806), Ռուսաստանը ((3 078 035), Ֆրանսիան (2 516 348), Մեծ Բրիտանիան (2 288 349), Իտալիան (2 047 696):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: