Մխիթարյանը Ռոմայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի հավակնորդներից է


00:22 , 29 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռոման» հայտնել է այն խաղացողների անունները, որոնք հավակնում են դառնալ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ «գայլերի» կազմում։ 

Հավակնորդներն են Հենրիխ Մխիթարյանը, Ջորդան, Էդին Ջեկոն, Լեոնարդո Սպինացոլան և Գոնսալո Վիլյարը։

Մխիթարյանը դեկտեմբերին «Ռոմայի» 6 խաղի է մասնակցել ու դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։