Էրդողանի կառավարությունը հետապնդում է քաղաքացիական հասարակության խմբերին


21:12 , 28 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Թուրքիայում նոր օրենքը, որն ուղղված է ֆինանսական ահաբեկչության կանխարգելմանը, մեծացնում է հավանականությունը, որ երկրում կարող են կրճատվել իրավապաշտպան խմբերը, համարում է Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Թարիք Բեյխանը:

«Այդ օրենքը ՆԳ նախարարին իրավունք է տալիս արգելել ցանկացած խումբն առանց բողոքարկման հնարավորության»,-ասել է Բեյխանը, հաղորդում է Financial Times-ը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող կուսակցության կողմից մշակված օրինագիծն ընդունվել է ՄԱԿ-ի ԱԽ ահաբեկչության դեմ պայքարի բանաձեւին համաձայն:

Օրենքը նախատեսում է ՆԳՆ-ի կողմից հասարակական կազմակերպությունների ստուգումներ եւ հարցում նվիրատվություններ ընդունելու թույլտվության համար՝ սահմանափակելով Համացանցում դրամահավաքը: Այն նաեւ թույլ է տալիս կառավարությանը նշանակել ՀԿ-ի հոգաբարձուների խորհուրդն ու դադարեցնել նրանց գործունեությունը ստուգումների հաշվետվությունների, ոչ թե դատարանի որոշման հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ