Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը


18:28 , 28 դեկտեմբեր, 2020
Զոհվածին Երևանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում»։ Իսկ հիմա պարզվում է` չեն կարողանում գտնել այն դատաբժշկին, ով իրականցրել է դիահերձում, որի տված արձանագրության հիման վրա պիտի հարուցվեր քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեում և մահվան բյուրոյում տրվեր վկայական։
Ուզում եմ հասկանալ` քանի՞ այսպիսի դեպք կա, ովքե՞ր են պատասխանատուները և ի վերջո՝ ի՞նչ պիտի անեն զոհվածների այն հարազատները, ովքեր նման իրավիճակում են հայտնվել։
Դիմում եմ մեր քաղաքացիներին․ եթե դուք ևս ունեք նմանօրինակ խնդիր, գրե՛ք ինձ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը հետագայում մի շարք այլ խնդիրների հիմք է հանդիսանալու։