ՌԴ ՊՆ կողմից ներկայացվել է ժամանակակից «Օրիոն» անօդաչու թռչող սարքը


16:30 , 28 դեկտեմբեր, 2020

Ռիա Նովոստին հայտնում է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021 թ. օրացույցը՝ ժամանակակից զինատեսակների նմուշներով, որոնց թվում առաջին անգամ ներկայացվել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի լուսանկարը հարվածային պահին:

Օրացույցում ներառված են նաև «Охотник» ծանր հարվածային անօդաչու թռչող սարքի և հինգերորդ սերնդի Су-57-ի և նորագույն այլ տեխնիկայի լուսանկարներ:

«Օրիոն»-ի նախագիծը թողարկվել է 2011 թ. ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով: «Օրիոն»-ի մեխանիզմը դասվում է թռիչքի երկար ժամանակ ունեցող միջին բարձրության սարքերի շարքին: Առավելագույն թռիչքաժամանակը կազմում է մեկ օրից ավելի, իսկ բարձրությունը՝ շուրջ 8 հազար մետր: Անօդաչու թռչող սարքը կշռում է 1100 կգ:

Առաջին փորձնական նմուշը կառուցել են դեռևս 2015 թ., իսկ հաջորդող տարում սկսել են փորձարկումները: МАКС-2017 ավիասրահում ներկայացվել է էքսպորտային տարբերակը: Ռազմական-փորձարարական գործողության համար անօդաչու թռչող համալիրը ներկայացվել է 2020 թ. ապրիլին: