15:00 , 28 դեկտեմբեր, 2020Ahval News-ը հոդված է հրապարակել, որում հղում է կատարում Deutsche Welle-ի թուրքական ծառայության հրապարակմանը: Դրանում, մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան ևս մեկ տարի անցկացրեց անարդարացի դատավարություններով, երկարատև ձերբակալություններով, բանտերում դաժան վերաբերմունքի և խոշտանգումների առկայությամբ, մինչդեռ մեծ տարածում էր գտել COVID-19 համաճարակը:
Deutsche Welle-ը կազմել է ցանկ, որտեղ տեղ են գտել Թուրքիայում 2020 թ. ընթացքում մարդու իրավունքների խախտումների «զարգացումները»: Իշխանությունները շարունակում են կալանավորել և ձերբակալել լրագրողներին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ակտիվիստներին և իրավապաշտպաններին առանց հանցավոր գործունեության հիմնավոր և բավարար ապացույցների առկայության:
Հետապնդումների են շարունակում ենթարկվել բարերար և ձեռնարկատեր Օսման Քավալան, Քուրդ ժողովրդի ժողովրդավարական կուսակցության նախկին խոսնակ Սելահաթին Դեմիրթաշը, լրագրողներ Ադնան Բիլենն ու Ջեմիլ Ուուրը և այլք:
Այս շաբաթ թուրքական դատարանն ավելի քան 18 տարի ազատազրկման է ենթարկել լրագրող Ջան Դյունդարին լրտեսության համար, և 8 տարի ազատազրկման՝ ահաբեկչական խմբին օժանդակելու համար: