Գերեվարված զինվորներից մեկի ծնողը վատացել է հանդիպման ժամանակ


13:56 , 28 դեկտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Այս պահին Շիրակի մարզի Արթիկի փոխհամայնքապետ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը և Շիրակի մարզպետը հանդիպում են մարզի զորահավաքային ռեսուրսից գերեվարված զինծառայողների ծնողների հետ։

Նշենք, որ ռազմագերիները 62-ն են։ 

Հանդիպման ժամանակ ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ 

Հավելենք, որ Շիրակի մարզի ռազմագերիների հարցով անձամբ զբաղվում է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որը երեկ հանդիպել էր նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ։