Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարը առաջարկվում է 1000 դրամից բարձրացնել մինչև 15000 դրամ


12:17 , 28 դեկտեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արձանագրել են՝ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու մեր բոլոր հայրենակիցների հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար, հետևաբար փոխվել է հավաքագրվող դրոշմանիշային վճարների չափերը։ Նախարարի խոսքով որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը։

«Եկամտի չափին համապատասխան ֆիքսված է լինելու որոշակի գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին։ Մասնավորապես մինչև 100 հազար եկամտի դեպքում դրոշմային վճարի չափը լինելու է 1500 դրամ, 100 000-200 000 դրամի դեպքում 3000 դրամ, 201 000-500 000-ի դեպքում 5000 դրամ, 500 000-1 մլն՝ 8500 դրամ և 1 մլն-ն գերազանցելու դեպքում 15000 դրամ»,-ասաց Ռուստամ Բադասյանը։