Panorama.am-ը գրում է․
«Սա համառ և հետևողական պայքար է, գործ ունենք կազմակերպված դավաճանական գործողության հետ` հանդեպ Հայաստանի և հայ ժողովրդի: Սա մեկ անձի կամ մի քանի անձի խնդիր չէ»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, որն այլ քաղաքական ուժերի և քաղաքացիների հետ մասնակցում է բողոքի ակցիային:
Նրա խոսքով, Հայաստանի դեմ ուղղված համակարգային և ցանցային պայքարի բացասական հետևանքները տեսնում են բոլորը՝ 5000-ից ավելի զոհեր, բազմահազար խեղված ճակատագրեր, տնավեր դարձած հայրենակիցներ, անհետ կորած և գերեվարված քաղաքացիներ:
«Շատերին, այդ թվում իշխանության մեջ եղած մարդիկ, ովքեր չեն գիտակցել, թե ինչպիսի կազմակերպված հանցագործության մասին է խոսքը, դեռ վերաիմաստավորման փուլում են:
Այս ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ «Իմ քայլի» պատգամավորներին հիշեցնել, որ իրենք երդում են տվել, որի կենտրոնական խոսքերից են՝ Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը: Եկել է ժամանակը, իրենք պարտավոր են այս երդմանը տեր լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։