Պեսկովը պատմել է՝ ինչպես է Պուտինը հարթել Ղարաբաղում հակամարտությունը. «Բազմաթիվ օրեր շարունակ՝ հեռախոսով ձեռքին»


17:11 , 27 դեկտեմբեր, 2020

«Ե՛ւ Երեւանի, ե՛ւ Բաքվի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական եւ կառուցողական հարաբերությունների ապահովումն է թույլ տվել Պուտինին լինել միջնորդ այդ կարգավորման հարցում»,-պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ պետք է ասել Ադրբեջանի նախագահին, քանի որ Պուտինն անձամբ է զբաղվել դրանով եւ բազմաթիվ օրեր անցկացրել է՝ հեռախոսափողը ձեռքում, նշում է Պեսկովը: Վլադիմիր Պուտինը նաեւ բանակցել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մեր սահմանների մոտ ակտիվ ռազմական գործողությունները այն է, ինչը, իհարկե, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, նրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված ջանքերը բարձր գնահատելի են, դրանք դժվար է գերագնահատել»,-հավելել է Պեսկովը: