Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից


16:46 , 27 դեկտեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․

«Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Հայփոստի շենքի վերակառուցման նախագիծը հաստատված չէ քաղաքային իշխանության կողմից: Նման հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հայփոստի ներկայացուցիչների և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 17-ին:

Այնուհետև նախագիծը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ նկարում երևացող էսքիզը, ըստ էության, չի հաստատվել: Հասկանալի է, որ նախագիծը չի ստացել նաև ճարտարապետա-հատակագծային առաջադրանք և շինթույլտվություն:

Պետական սեփականություն հանդիսացող Հայփոստիի գլխավոր մասնաշենքի վերաբերյալ այս կամ այլ ծրագրերը հետագա քննարկման առարկա են»,-նշել է նա։