Հունաստանի վարչապետնը Սուրբ Ծնունդին օգնել է ուտելիք բաժանել կարիքավորներին


00:32 , 27 դեկտեմբեր, 2020

Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը սուրբծննդյան օրն անցկացրել է կարիքավորներին ուտելիք բաժանելով:

Ինչպես փոխանցում է Greek City Times-ը, հույն ղեկավարն այցելել է Աթենքի արվարձանային քաղաքներից մեկը, որտեղ տեղի պանդոկներից մեկի սեփականատիրոջ հետ ուտելիք է փաթեթավորել և բաժանել բնակիչներին: Միջոցառման լուսանկարները հրապարակվել են պանդոկի ֆեյսբուքյան էջում:

«Այս սուրբծննդյան օրը վարչապետ Կիրակոս Միցոտակիսն այցելել է մեզ: Նա եկավ, նստեց մեզ հետ, զրուցեց, ապա մենք ուտելիք, նվերներ և խաղալիքներ բաժանեցինք կարիքավոր մարդկանց: Շնորհակալություն ձեզ»,- ասվում է պանդոկի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ, որին կցվել են համապատասխան լուսանկարները: