Ադրբեջանն արգելել է Մոնսերատ Կաբալյեի մուտքը երկիր


16:20 , 5 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հանրաճանաչ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանում ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը երկիր արգելված է: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ադրբեջանը իսպանացի երգչուհուն պերսոնա նոն գրատա է հայտարարել վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո: 

Ադրբեջանն անօրինական է համարում իր հետ չհամաձայնեցված ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ:

«Սև ցուցակում» ներկայում ներառված է 335 մարդ, այդ թվում՝ իտալացի երգիչ Ալ Բանոն, բուլղարացի Բեդրոս Կիրկորովը (Ֆիլիպ Կիրկորովի հայրը), Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, դիզայներ և բլոգեր Արտեմի Լեբեդևը, լրագրողներ և այլք: