Բայդենը Սուրբծննդյան ուղերձում շնորհակալություն է հայտնել բժիշկներին և գիտնականներին


00:24 , 26 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նորընտիր նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, ամերիկացիներին ուղղված Սուրբծննդյան ուղերձում շնորհակալություն են հայտնել գիտնականներին և բժիշկներին։ Զույգի ուղերձը հրապարակվել է քաղաքական գործչի Twitter-ում:

«Ջիլը և ես գիտենք, որ այս տարին չափազանց ծանր էր շատ ամերիկացիների համար։ Մեր բազմաթիվ համաքաղաքացիներ հնարավորություն չունեն աշխատանք գտնել, կերակրել ընտանիքին, վճարել բնակարանի կամ հիփոթեքի վարձը։ Բայց մենք պետք է հիշենք` մեր ընդհանուր խնդիրն է հոգ տանել միմյանց մասին»,- նշել է Բայդենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ