22:48 , 25 դեկտեմբեր, 2020Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ, քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
«Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։ Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,- ասված էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության մեջ։