Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին․ Միրզոյան


21:41 , 25 դեկտեմբեր, 2020
Գործընկերներիս՝ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հետ հանդիպել եմ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում լսել եմ գործարարների մտահոգությունները, ներկայացրել մի շարք արդիական հարցերի պատասխաններ, մտքեր փոխանակել տնտեսական և քաղաքական մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: