Հռոմի պապն աղոթել է Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար


19:27 , 25 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին դիմել է Urbi et Orbi («Հռոմին և աշխարհին») ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին, գրում է Vatican News-ը։

Իր ուղերձի ընթացքում պոնտիֆիկոսն աղոթել է նաև Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության հաստատման համար։

Հռոմի պապը ցավով հիշել է նախորդ տարում տեղի ունեցած ռազմական հակամարտությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբիայում, Իսրայելում և Պաղեստինում և բազմաթիվ մարդկանց տառապանքների պատճառ են դարձել: Նա այդ երկրներում բանակցությունների միջոցով խաղաղության հետևողական պահպանման կոչ է արել, գրում է Vatican News-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ