Զոհված զինվորի հայր Կարեն Միրզոյանը պատրաստվում է դատարան դիմել. նա գտնում է, որ հրամանատարությունը ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի որդին փրկվի


14:49 , 25 դեկտեմբեր, 2020
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր` ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Միաժամանակ հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունը չուներ:
Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար:
Մեղավորները պիտի պատասխան տան և կտան:
Իմ հեռախոսահամարն է՝ 033 250 665։