Ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան զոհվածների մարմիններ, որպեսզի դուրս բերենք. Արցախի նախագահ


14:49 , 25 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Հայկական կողմը Ադրբեջանին խնդրել է օգնել՝ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս բերել զոհված զինվորների մարմինները։

«Առաջիկայում ուրիշ քայլեր ենք անելու, որպեսզի իրենք էլ հուշեն, ադրբեջանցիներին խնդրել ենք, որ ասեն՝ որտեղ կան մարմիններ, որպեսզի դուրս բերենք», - Արմավիրում անհետ կորած զինվորների ծնողներին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանը նաև վստահեցրել էր՝ ադբեջանական կողմում հայտնված բոլոր գերիներին հետ են բերելու։