29-ամյա Արգիշտի Քյարամյանին Նիկոլ Փաշինյանը վերջին 2.5 տարում 9 անգամ նշանակել է պաշտոնի ու ազատել առանց որևէ պարզաբանման


14:31 , 25 դեկտեմբեր, 2020

Պատերազմի ամենաթեժ պահին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Քյարամյանին երեկ Նիկոլ Փաշինյանը նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Մինչդեռ նկատենք, որ, ըստ հավաստի տեղեկությունների, ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատման պատճառը Քյարամյանի գիտությամբ նրա ազգականի կողմից ադրբեջանցիներին հայկական անձնագրեր վաճառելն է եղել, որի հետևանքով թշնամին ոչ միայն հնարավորություն է ունեցել անարգել շրջելու Հայաստանում, այլև հայի անվան տակ մեկնելու արտերկիր, այդ թվում՝ ՌԴ: