ՀՀ-ում ժամանակավոր բնակվող արցախցիները օրավարձով աշխատելու դեպքում կստանան 8000 դրամ գումար. նախարար


13:48 , 25 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Հայաստանում բնակվող արցախցիների համար աշխատանքի երկու ժամանակավոր ծրագիր է իրականացվելու 2021 թվականին։

«Իրականացվելու է այսպես կոչված պրակտիկայի ծրագիր։ Քանի որ մենք հասկանում ենք, որ դեռ մի քանի ամիս արցախցիների մի մասը բնակվելու է Հայաստանում, այդ անձանց մասով մենք իրականացնում ենք ծրագիր։ Եթե նրանք գործատուի մոտ կանցնեն պրակտիկայի և աշխատանքային փորձ ձեռք կբերեն, ապա մենք կտրամադրենք նրանց 100 հազար դրամի չափով աջակցություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշեց, որ այն անձինք, որոնք ներգրավված կլինեն պրակտիկայում, նրանց գործատուներին էլ 34 հազար դրամի չափով աջակցություն կտրամադրի պետությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։