ՖԻՖԱ-ն համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարել աշխարհի երիտասարդական առաջնությունը


13:16 , 25 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ 2021 թվականին Մ 17 և Մ 20 Աշխարհի գավաթները չեղյալ են հայտարարվում։

Հաղորդվում է, որ աշխարհի առաջնության չեղարկման պատճառը կորոնավիրուսային համաճարակն է։

Հիշեցնենք, որ Մ 17 Աշխարհի առաջնությունը պետք է անցկացվեր Պերուում, իսկ Մ 20 Աշխարհի առաջնությունը՝ Ինդոնեզիայում: