ՌԴ կառավարությունը ՊՆ-ին լրացուցիչ միջոցներ է հատկացրել՝ Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար


11:39 , 25 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանի կառավարությունը բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան, գրում է Tass-ը։

«Գործող օրենսդրությանը համապատասխան, խաղաղապահ զորակազմի ապահովումն իրականացվում է բյուջետային միջոցների լրացուցիչ բաշխման հաշվին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը համապատասխան որոշումներ է կայացրել», - ասել է Շևցովան:

Նշվում է, որ լրացուցիչ վճարներ են նախատեսվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը մասնակցող անձնակազմի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։