22:15 , 24 դեկտեմբեր, 2020Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: