«Ռոսսելխոզնադզորը» կթույլատրի լոլիկի ներկրումը ադրբեջանական 12 ձեռնարկություններից
18:16 , 24 դեկտեմբեր, 2020
«Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է լոլիկի մատակարարման արգելքը 12 ադրբեջանական ձեռնարկությունների համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Անտոն Կարմազինը:
«Բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է դեկտեմբերի 24-ից լոլիկների ներկրման ժամանակավոր սահմանափակումները վերացնելու մասին, որոնք սահմանվել էին 12 ադրբեջանական ձեռնարկությունների դեմ, որոնք տեղակայված են այն շրջաններում, որտեղ 2020 թվականին հարավամերիկյան ցեց չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Ռոսպոտրեբնադզորը» դեկտեմբերի 10-ից արգելք էր սահմանել Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրման համար՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ: