ՌԴ Պետդուման օրենք է ընդունել՝ Facebook-ը, YouTube-ը և Twitter-ը արգելափակելու հնարավորության մասին


17:53 , 24 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է.

ՌԴ Պետական դուման վերջին` երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենք, որը թույլ է տալիս արգելափակել սոցիալական ցանցերը և կայքերը, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, ռուսական լրատվամիջոցների գրաքննության համար: Փաստաթուղթը նոյեմբերի 19-ին ներկայացվեց խորհրդարան և անմիջապես ընդունվեց: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Օրինագիծը ներկայացնում է տեղեկատվական ռեսուրսի սեփականատիրոջ կարգավիճակը, որը ներգրավված է Ռուսաստանում մարդու հիմնական իրավունքների և ազատությունների խախտման մեջ: Եթե Գլխավոր դատախազությունը ինտերնետային կայքը որակում է որպես իրավունքներ և ազատություններ ոտնահարող, համաձայնեցնելով դա արտաքին գործերի նախարարության հետ, ապա Ռոսկոմնադզորին թույլատրվում է այն ամբողջությամբ կամ մասամբ արգելափակել:

Ավելի վաղ Ռոսկոմնադզորն արդեն քննադատել էր YouTube, Facebook և Twitter սոցիալական ցանցերը ռուսական հրատարակությունների նկատմամբ գրաքննություն կիրառելու համար: Գերատեսչությունը գրաքննություն է որակել YouTube- ի տարիքային սահմանափակումները Բեսլանի դպրոցը գրավելու մասին «Ռոսիա-1» հեռուստաընկերության ֆիլմը դիտելու համար: Այն քննադատել է նաև հաճախակի հանդիպող գրությունների և նախազգուշացումների համար, որոնք տեղադրվում են տեսանյութերի ներքո, և պահանջել վերադարձնել հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ծրագիրը YouTube-ի ալիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ