Պիցցա «Մարգարիտա»


13:43 , 5 օգոստոս, 2013

Բաղադրամասեր՝
պիցցայի խմոր 400 գ.

լոլիկ 3-4 հատ
մոցարելլա պանիր (կարելի է փոխարինել ցանկացած պինդ պանրով) 200 գ.
ռեհան
ձիթապտղի յուղ
աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը՝
Խմորը բացել։ Լոլիկը մաքրել, կլպել, պանրի հետ քառակուսի կտրտել։ Դնել խմորի վրա, աղ ու պղպեղ անել, ձիթապտղի յուղ լցնել և թխել ջեռոցում 5-10 րոպե 250°С ջերմաստիճանի տակ։ Պատրաստի պիցցան զարդարել ռեհանով։