Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ


15:44 , 24 դեկտեմբեր, 2020

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝


Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։