Բերման է ենթարկվել 69 ցուցարար. ՀՀ ոստիկանություն


15:07 , 24 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող 69 անձ է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ 69 անձ բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված էր։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքի մուտքերն ու ելքերը՝ փորձելով նախ թույլ չտալ պաշտոնյաներին և Նիկոլ Փաշինյանին մուտք գործել շենք և տապալել կառավարության նիստը, ապա՝ կենդանի պատնեշ կազմելով թույլ չտալ, որ Փաշինյանը՝ ավտոշարասյունով հեռանա կառավարության շենքից։