Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել. Վարչապետ


13:29 , 24 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործըթնաց, որի մասին խոսելը ցավալի է, դա մարմինների նույնականացման գործընթացն է ԴՆԹ թեստերով:

Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։