Լավրովը հետ է վերադարձրել իրեն նվիրված սրբապատկերը


11:25 , 24 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Ռուսական կողմը Մոսկվայում Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանատանն է հանձնել 18-րդ դարի սրբապատկերը, որը դեկտեմբերի 14-ին այս երկիր կատարած այցի ընթացքում Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկը նվիրել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին Tass-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

«Դեկտեմբերի 23-ին, նվիրատուի հետ համաձայն, սրբապատկերակը տեղափոխվել է Բոսնիա և Հերցեգովինայի դեսպանատուն Մոսկվայում: Միևնույն ժամանակ, գործընկերներին առաջարկվել է օգտագործել առկա իրավական մեխանիզմները` պարզելու համար այս գործի բոլոր հանգամանքները, ներառյալ արտեֆակտի ծագումը», - ասել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։