Դատարանը մերժեց Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը


11:07 , 24 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Դատարանը մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։

«Դատարանն ապահովվեց օբյեկտիվությունը։ Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց», - դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի քաղաքապետին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: