20:24 , 5 օգոստոս, 2013
Կյանքիս ամենամեծ երազանքներից մեկը տղայի շոյելն ու համբուրելն, ու այդ ամեն ինչը զգալն էր: Երբեք նույնիսկ չէի մտածում սեքս անելու տարբերակի մասին. քանի որ դա կյանքից չափազանց մեծ բան ուզել կլիներ: Բախտս ինձ տարավ Տորոնտոյի գեյ ակումբմերից մեկը: Առաջի անգամ էի գեյ ակումբում. սիրտս արագ էր խփում, տեղս չէի գտնում, լիքը տղաներ էին շուրջս, վախ կար, որ ծանոթ մեկի կհանդիպեմ: Սկսեցի խոսել մի շատ սիրուն տղայի հետ: Մինչև հիմա հավատս չի գալիս, որ դա արեցի: Մենք պարում էինք, խոսում, ծիծաղում: Հետո իրար ձեռք բռնեցինք, ու ես սկսեցի շոյել նրա կուրծքն ու դեմքը: Դա մի անբացատրելի զգացում էր: Դա պարզապես մեկին շոյելու զգացում չէր, ում դու հավանում ես, այլ նաև ազատ ու ապահով լինելու զգացում էր, զգացում, որ դու այն ես, ինչ կաս: Հետո մենք համբուրվեցինք: Իմ առաջի գեյ համբույրը, որն ինձ երջանկացրեց ու ստիպեց նաև մեղավոր զգալ: Հետո որոշեցինք գնալ նրա տուն: Սիրտս դեռ արագ էր բաբախում, թվում էր դա երազ է: Ես ոգևորված էի, նյարդային ու մտահոգ` ի՞նչ եմ պատրաստվում անել, ինչպե՞ս եմ պատրաստվում դա անել,արդյո՞ք մեղք եմ գործում,ես հայ եմ` չեմ կարող դա անել,ես պիտի տղամարդ լինեմ,բայց ես սպասել եմ այս պահին շատ շատ վաղուց…
Պարզվեց բնությունն ավելի ուժեղ է: Առաջի անգամ էի տղայի հետ լինում (աղջիկների հետ եղել էի, բայց դա այն չէր), նրան գրկելն ու սիրով զբաղվելը հիասքանչ էր: Սա կյանքիս ամենահիշարժան գիշերն էր: Ես ցնցված էի ու երջանիկ, բայց գիշերվա մնացած մասն անցավ լացելով ու լսելով բազում ձայներ, որ ասում էին. «ամո՛թ քեզ, գնա՛ գրողի ծոցը, դու արժանի ես մահվան, դու հայ չե՛ս, դու տղամարդ չե՛ս, դու մարդ չե՛ս, դու սատանա ես, դու այնքան զզվելի ես, դու կայրվես դժողքում…»
Բայց առավոտը եկավ, և մենք էլ ավելի շատ «մեղքեր» գործեցինք, և երբ քո հերթը գա, համոզված եղիր, որ դու պաշտպանված ես: Միշտ,կրկնում եմ միշտ հիշիր պաշտպանվել ու երբեք բախտդ չփորձես: Ինձ համարում եմ հաջողակ, որ նման փորձ ունեցա, բայց կուզենայի ստիպված չլինեի հեռանալ Հայաստանից որպեսզի լինեի այն, ինչ իրականում ես կամ: Այնքան հասարակ, բայց նաև ավելորդ բարդեցված: ՈՒ նորից, չմոռանաս ապահով սեքսի մասին, չվստահես ոչ մեկին, քանի դեռ բավարար ժամանակ չգիտես նրան:
Արշակ