Նյուքասլը կփորձի գնել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստին


23:48 , 23 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարը մոտ է «Նյուքասլ» տեղափոխվելուն, տեղեկացնում է Daily Mail-ն:

26-ամյա ֆուտբոլիստը ձմռանը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբ:

Հիշեցնենք, որ «Սևիլյան» նույնպես հետաքրքրված է չիլիացու ծառայություններով:

Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պուլգարը մասնակցել է 10 հանդիպման: