Առաջիկա գիշերը և առավոտյւան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով․ Գագիկ Սուրենյան


22:31 , 23 դեկտեմբեր, 2020

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում վարորդներին հորդորել է գիշերն ու առավոտյան զգոն լինել ճանապարհներին։

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»,-գրել է նա։