Ֆեյսբուքում ֆլեշմոբ են սկսել՝ «լայվեր»՝ հանուն հեղափոխության


21:36 , 23 դեկտեմբեր, 2020

«Ֆեյսափոխություն» ֆեյսբուքյան էջը նախաձեռնել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ, որի մասնակիցներին առաջարկում են ամեն օր՝ ժամը 21։00-21։30-ը ֆեյսբուքյան ուղիղ եթերում «մերժել» Նիկոլ Փաշինյանին։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների քանակը որոշում է ֆեյսբուքով, պետք է այնտեղ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ նա զգա իր մերժված լինելը: Այլ կերպ ասած՝ պետք է պարալիզացնել վիրտուալ փողոցը՝ ֆեյսբուքը, և այդպիսով այնտեղ գտնվող բոլոր մարդկանց ակամայից դարձնել «ցույցի» մասնակից։

Պետք է ուղղակի մտնել լայվ և որևէ որևէ կերպ արտահայտել Նիկոլին մերժելու դիրքորոշումը: Կրեատիվ լուծումները խրախուսվում են»,- նշված է «Ֆեյսափոխություն» ֆեյսբուքյան էջում։

Ֆլեշմոբը լինելու է «Լայվ արա՛, մերժիր գժին» խորագիրը։