Գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին, այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից․ Արփինե Հովհաննիսյան


20:53 , 23 դեկտեմբեր, 2020
Հարգելի հայրենակիցնե՜ր
Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում պարբերաբար նրանց տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։ Այսօր պատասխան նամակ եմ ստացել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետեւանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։
Հ.Գ. Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար։