Զելենսկին Ալիևին հրավիրել է Ուկրաինա


17:59 , 23 դեկտեմբեր, 2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ և հրավիրել այցելել Ուկրաինա: Այս մասին տեղեկացնում է azertag.az կայքը` հղում տալով Զելենսկիի պաշտոնական շնորհավորանքին:

«Ուրախ կլինեմ տեսնել Ձեզ Կիևում պաշտոնական այցով առաջին իսկ հնարավորության դեպքում ՝ շարունակելու մեր անձնական երկխոսությունը Ուկրաինայի և Ադրբեջանի միջև արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասել է Ուկրաինայի նախագահը: