2021-ին կմեկնարկի Երևանի կենտրոնը շրջանցող՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը


16:26 , 23 դեկտեմբեր, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թվականին: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի կմեկնարկի նոր՝ Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարությունը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների շահագործմամբ կթեթևանա մայրաքաղաքի տրանսպորտային լարվածությունը, հնարավոր կլինի շրջանցել Երևանի կենտրոնը՝ չծանրաբեռնելով երթևեկությունը: Իսկ ըստ քաղաքապետի՝ նոր նախագծով գրեթե ամբողջությամբ կլիցքաթափի Արշակունյաց պողոտան, մասնավորապես, Կրկեսին հարակից տարածքը: Մարությանը նաև տեղեկացրեց, որ առաջիկա երեք տարում Արշակունյաց փողոցում կկառուցվեն նաև բազմաբնակարան և հանրային նշանակության շենք-շինություններ: