Pastinfo.am-ը գրում է․
Պաշտպանության նախարարության շենքի առջև քաղաքացիները պահանջում են ստեղծել սահմանազատման հարցերով հանձնաժողով.
«Բոլորս գիտենք, որ Սյունիքի սահմանները վտանգված են, քանի որ թշնամին փորձում է դիրքերն առաջ բերել։ Ճիշտ է մեր ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում, բայց դրանք դեռ բավարար չեն։ Սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն Պն ներկայացուցիչներ, այլ՝ ԱԳն-ից մասնագետներ, ինչպես նաև քարտեզագետներ, որոնք կկարողանան ճիշտ ձևով կատարել սահմանագծումը»:
Նրանք ընգծում են, որ այս պահին սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների առօրյան վտանգված է։ Նույնիսկ հիմա վտանգ կա, որ թշնամին ամեն պահի կարող է մտնել և պարտադրել նրանց հեռանալ իրենց տներից: