Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտոր
13:35 , 23 դեկտեմբեր, 2020
Հայաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները:
««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ օրենքով սահմանված կարգով Դիանա Ռոբերտի Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով»,- նշված է կառավարության որոշման մեջ։