Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամն առաջարկում է 100 տոկոսով բարձրացնել քաղաքապետի և նրա տեղակալների աշխատավարձերը


13:02 , 23 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը զեկուցեց Երևանի 2021 թվականի բյուջեի, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նախագծերի մասին:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանը հետաքրքրվեց, թե 2021 թվականի քաղաքապետարանի աշխատակիցների համար պարգևավճարներն ինչքան են նախատեսվում:

Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ 2021 թվականի համար քաղաքապետարանում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է 1 մլրդ 23 մլն դրամի չափով: «Որը նախորդ տարվա համեմատ շուրջ 49 տոկոսով պակաս է, կարելի է ասել՝ 2 մլրդ-ից իջեցրել ենք 1 մլրդ-ի»:

Տիգրան Գալստյանն արձագանքեց, թե կտրականապես դեմ է աշխատանքի համար պարգևավճարներ տրամադրելուն, քանի որ նրանց շարունակաբար մամուլում քննադատում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։