Այսօր քննարկելու մեկ բան կա՝ Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից


12:21 , 23 դեկտեմբեր, 2020
Ցինիզմի մոդեռնիզացիա
Նիկոլն առաջարկում է քննարկել ապագան։ Նույնն է, թե հանցագործը զոհի հարազատներին ասի. «Եկեք մոռանանք ձերոնց սպանությունը և խոսենք երաժշտության մասին»։
Նիկոլը երևի որոշել է, որ Հայաստանի ողջ բնակչությունը բաղկացած է դավաճաններից, անողնաշարներից ու դեբիլներից, այլապես այսօրվա գրառումը չէր անի։
Մի՞թե 1945 թ.-ին գերմանացիները պատրաստ էին Հիտլերի հետ քննարկել Գերմանիայի ապագան, եթե վերջինս արժանապատվություն չունենար և ինքնասպան չլիներ։
Մի՞թե իտալացիները պատրաստ էին Մուսոլինիի հետ 1943թ. քննարկել Իտալիայի ապագան։
Մի՞թե 1973 թ.-ին հրեաները պատրաստ էին Գոլդա Մեիրի հետ քննարկել Իսրայելի ապագան (թեև Գոլդա Մեիրն, ըստ իս, բավական հաջողված ղեկավար է եղել մինչև 1973 թ. պատերազմը)։
Այսօր քննարկելու մեկ բան կա՝ Նիկոլի կործանած երկիրն ինչպե՞ս դուրս բերել փլատակների տակից և ի՞նչ պատասխանատվության ենթարկել նրան Հայրենիքի մի մասի միտումնավոր կամ դավաճանական կորստի համար։