Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում հայտնաբերվել է 14 զինծառայողի աճյուն


11:41 , 23 դեկտեմբեր, 2020

Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ընդհանուր առմամբ, առ այսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: Դեկտեմբերի 22-ին որոնումներ են իրականացվել նաև Շուշիի մարտական գործողությունների հատվածներում, սակայն այստեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել: Այսօր որոնողական աշխատանքները, 2-ական խմբերի ընդգրկմամբ, շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի ուղղությամբ, ինչպես նաև  1 խումբ աշխատում է Մարտունու հատվածում»,- մանրամասնեց Թադևոսյանը: