7 բարձրաստիճան քաղաքական գործիչների ամենահայտնի հոբբիները (Photo)


13:05 , 5 օգոստոս, 2013

Անցյալ շաբաթ մի շարք ԶԼՄ - ներ հրապարակել են Պուտինի լուսանկարները՝ հսկայական գայլաձուկ  բռնած, որը Ռուսաստանի նախագահն անձամբ էր որսացել հանգստյան օրերին: Մենք որոշել ենք ներկայացնել քաղաքական գործիչների առավել հայտնի հոբբիների ցանկը:


1. Ձյուդոիստ և բայքեր Պուտինը 

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-8.jpg

Ձկնորսությունից և որսորդությունից բացի Վլադիմիր Պուտինը զբաղվում է սպորտով, հատկապես ձյուդոյով: 1999 թ.-ին նույնիսկ հրատարակել է ձյուդոյի գործնական ուսուցման գիրք, որը գրված է Ռուսաստանի նախագահի կողմից՝ Վասիլի Շեստակովի և Ալեքսեյ Լևիցկիի հետ համատեղ: Գիրքը կոչվում է «Սովորում ենք ձյուդո Վլադիմիր Պուտինի հետ»: Ավելի ուշ թողարկվել է տեսագրություն գրքի հիման վրա՝ որպես կրթական ֆիլմ: Ռուսաստանի նախագահը սիրում է նաև արագ վարել: Ղրիմի 2010թ.-ի բայքեր շոուի ժամանակ նա զարմացրեց բոլորին՝ հայտնվելով երեք ականի Lehman Trikes մոտոցիկլի վրա, որի արժեքն է 29 հազար դոլար: Վլադիմիր Պուտինը ամբողջովին սև էր հագնված` գլխարկը, ակնոցները, վերնաշապիկը, տաբատը, կոշիկները, իսկ բայքերական պարագաներից կրում էր «կտրտված» ձեռնոցներ՝ պատրաստված հորթի կաշվից:

2. Աղավնաբույծ Յանուկովիչը  

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-2.jpg

Նախագահների մեջ առավել տարօրինակ հոբբին ունի Վիկտոր Յանուկովիչը: Քիչ մարդիկ գիտեն, որ գործող նախագահը մոլի աղավնաբույծ է: Լինելով վարչապետ` նա նույնիսկ ստացել է շքանշան «Աղավնաբուծության մեջ ակտիվ ներդրումների համար»: Ասվում է, որ Յանուկովիչն ունի մոտ երկու տասնյակ նիկոլայան ցեղատեսակի թռչուն, որոնց նաև անվանում են բարձր թռչող աղավնիներ: Նաև պնդում են, որ տարիներ առաջ պետության ղեկավարի հավաքածուում կար 200 աղավնի:

3. Հոկեիստ Լուկաշենկոն  

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-3.jpg

Բելառուսի նախագահը պարբերաբար մարզվում է Սպորտի պալատում, ինչի կապակցությամբ բելառուսական անվտանգության ծառայությունները սահմանափակում են մարդկանց տեղաշարժը 1 կիլոմետր շառավիղ տարածքով: Ինչպես նաև արգելում են մոտակա տների բնակիչներին բացել պատուհանները, պատշգամբ դուրս գալ: Ալեքսանդր Լուկաշենկոն խաղացել է այնպիսի թիմերի կազմում, ինչպիսիք են «Աշխարհի աստղերի հավաքականը» և «Նախագահական սպորտային ակումբը»: Պաշտոնական և ընկերական խաղերի ժամանակ Լուկաշենկոն հաճախ խաղում է կողային հարձակվողի դիրքում թիվ 1 համարի մարզաշապիկով, թեև այդ համարը ավանդաբար պատկանում է դարպասապահին: Լուկաշենկոն պարբերաբար գոլեր է խփում և գոլային փոխանցումներ կատարում: Փորձագետները նշում են, որ Բելառուսի նախագահը լավ ֆիզիկական վիճակում է գտնվում:

4. Կինոման Կիմ Չեն Իրը  

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-4.jpg

Հյուսիսային Կորեայի առաջնորդը՝ Կիմ Չեն Իրը, կինոյի մեծ սիրահար էր: Ասվում է, որ նրա անձնական հավաքածուում հաշվվում էր մոտ 10,000 ֆիլմ: Տարօրինակ է, բայց ամենից շատ Կիմ Չեն Իրը սիրում էր «Կնքահայր» և «Ջեյմս Բոնդ» կինոնկարները: Նա նկարահանել էր 100 մասանոց ֆիլմ Հյուսիսային Կորեայի պատմության մասին և գիրք էր գրել կինոյի տեսության վերաբերյալ: Կինոյի հանդեպ իր սիրո մեջ նա երբեմն անցնում էր բոլոր սահմանները: 1978թ. – ին նրա պատվերով Հոնկոնգում առևանգվեց և գաղտի կերպով Փհենյան բերվեց դերասանուհի Չոյ Յուն Հին: Որպեսզի նա իրեն մենակ չզգար, Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունները առևանգեցին նաև նրա ամուսնուն: Զույգը հանդիպեց իրար միայն 5 տարի անց՝ Կիմ Չեն Իրի ընդունելության ժամանակ: Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներողություն խնդրեց իր գերիներից և խնդրեց նրանց … իր համար մի քանի ֆիլմ նկարահանել:  Քանի որ այլ տարբերակ չկար, մինչև արևմուտք փախչելը՝ 1986թ.-ը, ամուսնական զույգը Կիմ Չեն Իրի համար յոթ ֆիլմ նկարահանեց: 

5. Իտալացի «սոխակ» Սիլվիո Բերլուսկոնին

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-5.jpg

Հայտնի սականդալային քաղաքական գործիչ, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտնի է ոչ միայն գեղեցիկ աղջիկների հանդեպ իր չափազանց սիրառատությամբ: Մի քանի տարի առաջ նա սիրային երգեր էր գրել և այնուհետև թողարկել իր ալբոմը:   

6. Մեղվապահ Յուշչենկոն  

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-6.jpg

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն միանգամից մի շարք յուրօրինակ նախասիրություններ ունի: Դրանցից մեկը տնական մեղվանոցն է: Այս հոբբին դեռ մանկուց է գալիս. ծնողների տանը միշտ մեղվանոց է եղել, և Յուշչենկոների մի քանի սերունդներ մեղվապահներ են եղել: Նրա հոբբիի վրա լրատվամիջոցները բավականին ծիծաղել են: Յուշչենկոն այդ պատճառով առանձնապես չի տխրել: 

 

7. Գրող Սադդամ Հուսեյնը  

 7-samyh-izvestnyh-hobbi-vysokopostavlennyh-politikov-7.jpg

Հարկավոր է հիշատակել Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի սենտիմենտալ նախասիրության մասին: Իր հանգիստը վայելելիս դիկտատորը սիրում էր գրքեր գրել: Առաջին վեպը` «Զաբիբան և թագավորը», նա հրատարակել է 2002 թ.-ին: Գրքում պատմվում է թագավորի և գեղջուկ աղջկա սիրո մասին: Իրաքի քաղաքացիները այնքան սիրեցին այս տխուր պատմությունը, որ գիրքը անմիջապես դարձավ բեսթսելեր և ներառվեց դպրոցական ծրագրի մեջ: Սակայն, արդեն 2004 թ. –ին, մամուլում լուրեր տարածվեցին, որ Սադդամի փոխարեն այլ մարդկիկ են գրում, իսկ նա ընդամենը փոփոխություններ է կատարում: